Հայկ Սարգսյանը տեսակցել է կալանավայրում գտնվող եղբորը՝ Նարեկ Սարգսյանին

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, տեսակցել է կալանավայրում գտնվող իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ այս մասին քիչ առաջ ասաց ինքը Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե ինչպես էր նա, Սարգսյանը պատասխանեց. «Ընտիր»:

Նա հրաժարվեց պատասխանել մեղադրանքի վերաբերյալ հարցին՝ ասելով. «Մեղադրանքի վերաբերյալ բան չեմ կարող ասել, դատավարությունից ուշանում եմ»:

Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Մեկ տարի անց՝ դեկտեմբերի 6-ին, նա հայտնաբերվել էր Պրահայում՝ փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացնելով Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: Նրա կալանավորումը վերահաստատվել էր դեկտեմբերի 24-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը։

Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ