«Դպրոցներում շարժը սահմանափակելու անհրաժեշտություն չկա». Արսեն Թորոսյան

Ինչպես հայտնի է՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը նոր կորոնավիրուսի համաճարակը հռչակել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնաlով ԱՀԿ-ի հայտարարած արտակարգ դրությանը, ասաց.

«Դա հիմնականում արվել է այլ երկրում Չինաստանից դուրս մարդ փոխանցման դեպք արձանագրվելու պատճառով եւ ենթադրում է երկրների ավելի խիստ մոտեցում՝ վարակի տարածմանը: Բայց մենք այս պահին չենք գտնվում բարձր ռիսկի գոտում, եւ միջոցառումները, որոնք այս երկու օրերի ընթացքում կշատանան՝ մեզ ավելի զերծ պահելու նման ռիկսի երկիր դառնալուց:

Հետեւաբար քաղաքացիների շարժը, դա կլինի դպրոցների, աշխատանքի կամ այլ տեսակի շարժ, այս պահի դրությամբ սահմանափակելու անհրաժեշտություն չկա: Նման հարց չի քննարկվում»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ