Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը Նիկոլ Փաշինյանը մակագրել է գլխավոր դատախազին։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 1lurer.am-ին ասել է, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը ՀՀ դատախազությունն ուղարկել է ԱԱԾ։ Այս լուրը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Նաիրի Հունանյանն այդ  նամակը գրել էր Նիկոլ Փաշինյանին, որը վարչապետն ուղարկել էր ՀՀ դատախազություն։

«Այն մեր կողմից ուղարկվել է ԱԱԾ՝ հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ