Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ Ա.Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում՝ վկայի դատավարական կարգավիճակով:

Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը զննության է ենթարկվել:

Նյութի աղբյուր՝ 1lurer.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ