Ապրիլյան հեղափոխությունը և կանայք

Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի շարք կարծրատիպեր կոտրեց: Ուշագրավն այն է, որ շարժման մի քանի օրերի ընթացքում հեղափոխության գլխավոր դերակատարները դարձան հենց առաջին շարքերում կանգնած կանայք ու աղջիկները:

Սա բացառիկ իրողություն էր Հայաստանում, երբ բռունցքը վեր պարզած հակաիշխանական բողոքի գործողություններին մասնակցեցին ոչ միայն տղամարդիկ, այլև նրանցից ավելի ակտիվ ու համարձակ վարքագիծ դրսևորեցին դեռահաս աղջիկներն ու կանայք՝ երբեմն նաև կենդանի պատ կազմելով ոստիկանների և ցուցարարների մեջտեղում:

Պատահական չէին որակումները, որ տեղի ունեցածը նաև գենդերային հեղափոխություն էր, կարծրատիպեր կոտրող և նոր իրողության մասին վկայող:

տեսանյութը՝  ԳԱԼԱ Հեռուստաընկերություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ