Ուսուցիչն ընտանիքով սովահար է լինում

 

Ուջան գյուղի բնակիչ  Գագիկ Ալեքսանյանն է․ 4 երեխաների հայր։ 6-հոգանոց բազմազավակ ընտանիքի հայրը  երեխաներին կերակրել չի կարողանում։ Արդեն հինգ տարի վարկային բեռն օր օրի ավելանում է։

Թեև նրանք սոցիալապես անապահով չեն համարվում և պետության  կողմից որևէ օգնություն չեն ստանում, այդուամենայինվ, ամուսինների վաստակած չնչին գումարը բավականացնում է ամսական վարկերի մի քանի տոկոսը  միայն մարելու համար։

Դժվար է նույնիսկ հաշվել, թե քանի բանկից ու վարկային կազմակերպությունից են գումար վերցրել։ Ընտանիքի հայրը կատակում է՝ բանկերում այնքան լավ են իրեն ճանաչում, որ չէր զարմանա, եթե օրերից մի օր գնար ու տեսներ՝  «այս մարդու մուտքն արգելված է» գրությունը։

 

Ընտանքում երկու անչափահաս երեխա կա, որդիներից մեկն էլ Արցախում է՝ ծառայում է, իսկ ահա մյուս տղան, որն ամեն կերպ խուսափում էր տեսախցիկի առջև հայտնվելուց, սովորում է, բայց նրա վարձն էլ դեռ չեն վճարել։

աղբյուրը՝  24NEWS.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ