Կորոնավիրուսի ի՞նչ ռիսկեր կան Հայաստանում

Չինաստանում տարածում գտած Կորոնավիրուսը խոցում է մարդկանց ու տնային կենդանիներին, ազդում է շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի, նյարդային համակարգի վրա։ 2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը։ Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը։

Հիշեցնենք, որ Չինաստանում ավելի քան 7771 մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 170 դեպք: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը։ Նրանք կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ