«Քոչարյանի շրջապատը նրան համոզում է՝ դու զիլ ես, դու ես փրկելու էս երկիրը». Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ի շուրջը ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը՝ նշեց. «Շրջանառության մեջ է վաղաժամկետ թոշակի գնալու հնարավորությունը, որը որոշ երկրներում համարվում է նորմալ ճանապարհ՝ խաղաղությամբ միմյանց հրաժեշտ տալու, բայց շատ թանկ գնով: Լուրեր կային, որ ՍԴ 1-2 անդամ կարծես մի քանի ամիս առաջ հակված էին այդ ճանապարհով ավարտելու իրենց առաքելությունը: Կռահումներ անելը, թե քանիսը կընտրեն այս ճանապարհը, այնքան էլ պատշաճ չէ»:

Մեր զրուցակցի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները պետք է ավելի շուտ ձեռնարկվեին. «Ես կարծում էի, որ դա կձեռնարկվեր ուղիղ մեկ տարի առաջ. նոր ձևավորված Ազգային ժողովի առաջին գործը դա պետք է լիներ»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ չարժե ունենալ Սահմանադրական և Վճռաբեկ դատարաններ, և դրանք պետք է միավորվեն՝ Լևոն Բարսեղյանը նկատեց. «Անկախ այս զարգացումներից, անկախ Սահմանադրական կոչված դատարանի ոչ լեգիտիմությունից, կարծում եմ՝ մեծ ճոխություն է ունենալ այդպիսի ծախսեր և ինչն ավելի վատ է՝ բյուրոկրատական մի աստիճան ևս: Կարծում եմ՝ դա արդյունավետ ճանապարհ է»:

Իսկ թե ինչու հապաղեց իշխանությունը՝ Լևոն Բարսեղյանը կասկածում է, որ իշխանությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չի ընկալել իր դերն ու առաքելությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ