«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կիսվել է տեսանյութով:

«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ…». գրառում է կատարել վարչապետը:

Հիշեցնենք` հունվարի 25-ին Կապանում կազմակերպված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին և ասաց, որ 2018թ.–ի մայիսից նա իր ծառայություններն է առաջարկել վարչապետին։

Թովմասյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը՝ սպառնալով զրպարտության համար դատի տալ, եթե Փաշինյանը 20 օրվա ընթացքում ապացույցներ չներկայացնի կամ չհերքի ասածը: Փաշինյանը խոստացավ շատ շուտով ապացույցներ հրապարակել և խնդրեց, որ իրեն չմեղադրեն անհամաչափ ուժեղ հակահարված տալու համար:

Հաջորդ օրը վարչապետը հրապարակեց գրիչի լուսանկարը` նշելով, որ գրենական պիտույքը Հրայր Թովմասյանինն է և իր մոտ է հայտնվել 2018թ–ի մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Ըստ Փաշինյանի` ՍԴ նախագահը գրիչը տվել է ու հրաժարվել այն հետ վերցնել։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել էր հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ։

ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից

ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից:Հեղինակ՝ Տաթև Դանիելյան #Լուրեր

Posted by Լուրեր on Wednesday, January 29, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ