«Վանեցյանն է ասել, որ մենք ընկերներ չենք, ինքը մեծ սխալ թույլ տվեց». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը  պատմել է, որ անցյալ տարվա առաջին մասում զանգ է ստացել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից: «Նա ասաց մոտավորապես հետևյալը. «Ալեն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել ամեն ձևով աջակցել, և մի բան է խնդրում, ասում, որ Ալենին ասեք, որ իմ հետ կապված քիչ խոսի»: Ես վստահ էի, որ Արթուր Վանեցյանն այդ պահին միայնակ չի եղել, էլի լսողներ են եղել։  Ես ի գիտություն ընդունեցի: Ասեցի՝ լավ-լավ, կխոսենք։ Ես չեմ կարող ասել, որ հենց Թովմասյանն է եղել նրա կողքը», ասել է Սիմոնյանը։

«Դրանից մի երկու-երեք օր անց Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա։ Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց. «Նորմա՞լ ա հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, հիմա նորմալ ա: Հետո հասկացա, որ դա խոսակցության շարունակությունն էր: Հիմա Հրայր Թովմասյանը ուժեղ դեմքի արտահայտությամբ հայցերից է խոսում, կարծում եմ պետք է իր հայցը ներկայացնի մի քիչ այլ ուղղությամբ», – նշել է նա։ Սիմոնյանը նշել է, որ գրիչն ու մնացածը սկիզբը չեն ու վերջն էլ չեն: «Հիմա փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել: Տարեթիվ են կեղծել, որպեսզի պարոն Հրայրը՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը, 30 տարով ուզուրպացնի ՍԴ-ն», – ասել է Ալեն Սիմոնյանը։

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի», – ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Վանեցյանը զանգել է իրեն և ասել է՝ Հրայր Թովմասյանը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը:

«Որպես Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր, մարդ, որը նրա հետ հաց է կիսել, ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին:

Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի: Ակնհայտ է, որ այս պատմությունը «ոտքի վրա» է հորինվել՝ երեկվա ծաղրից հետո, հակառակ դեպքում այս մասին հիշատակումներ կլինեին Ալենի ղեկավարի՝ գրիչի մասին հայտնի գրառման կամ առավոտյան լայվի մեջ», – ասաց Վանեցյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ