«Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի». թուրք մոդելավորողի հայտարարությունը

Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ, գրում է Ermenihaber-ը:

Աստղերի համար զգեստներ մոդելավորող Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է.

«Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ