Ավազակային հարձակում Ավանի հանրախանութում

Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։

Ոստիկանությունից  հայտնում են, որ չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։

Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսեւորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ Այդ ընթացքում աշխատակիցներից մեկն արդեն ահազանգել էր ոստիկանություն։ Արագ արձագանքած Ավանի քրեական հետախույզները շղթայավորին բերման ենթարկեցին բաժանմունք։ Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ է, 22 տարեկան։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։

Ավազակային հարձակման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ