Նիկոլ Փաշինյանը միացել է Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերին

«Փորձում եմ այս ամենին հումորով վերաբերվել, վերջին հաշվով կիրակի երեկո է»: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվել, կիրառվել են մեծ ռեսուրսներ՝ ԶԼՄ-ներ, ֆեյքեր:

«Մի հարձակում է սկսվել մեր դեմ, մարդիկ զանգում են ասում են՝ էս ինչ ա եղել: Երկրի խնդիրներն ու մարտահրավերները թողել են, ընկել են մեր հետևից: Պատերա՞զմ ենք մեզ հայտարարել: Մոռացե՞լ եք՝ մենք ով ենք, դուք՝ ով: Կմաշնե՛ք ձեզ»,-ասում է Մարուքյանը:

Ապա «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը օգտատերերին ներկայացնում է, թե որտեղից են գալիս այս «պատերազմի» հիմքրեը: Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեղ մեծ դեբատից: Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեպատը:

Ի դեպ ուղիղ եթերի ժամանակ մեզ հաջողվեց նկատել, որ Փաշինյանը միացել է Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերին:

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը

Posted by Edmon Marukyan on Sunday, December 16, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ