Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է 1987 թվականի հուլիսի 28-ին ՀԽՍՀ Ալավերդու շրջանի Մեծավան գյուղում:
Դեռևս մանկուց նա մեծ սեր էր տածում երաժշտության հանդեպ, հատկապես երբ հայրն ընտանեկան խնջույքների ժամանակ կատարում էր հայկական ժողովրդական երգեր:
Երբ նա առաջին անգամ լսում է հայկական «Սև-սև աչքեր» երգը, խնդրում է հորն իրեն սովորեցնել նվագել ինչ-որ երաժշտական գործիք: Այդպես 7 տարեկանում Սևակն արդեն սինթեզատոր էր նվագում, իսկ հետագայում ընդունվում է երաժշտական դպրոց, որտեղ բավականին ժամանակ ակորդեոնի դասերի է հաճախում։