Էդմոն Մարուքյանի կոշտ պատասխանը Ծառուկյանին

«Լուսավոր Հայաստանի» դեմ «սեւ» փիարը եւ ռեսուրսների տարբերությունը թույլ չեն տվել նրան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում հայտնվել: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով ընտրությունների արդյունքները:

Մարուքյանի խոսքով, որոշ քաղաքական ուժերի կողմից «սեւ» քարոզարշավը այնուամենայնիվ իր դերն ունեցավ:

«Երբ մարդուն անընդհատ նույն բանն են ասում, անգամ, եթե դա սուտ է, նա սկսում է հավատալ դրան: Մեր դեմ հենց նման տեխնոլոգիա է կիրառվել», — ասաց կուսակցության ղեկավարը:

 

Մարուքյանը հավելեց, որ երկրորդ կարեւոր գործոնը, որ նրանք միայն երրորդ տեղում են հայտնվել, ռեսուրսներն են:

«Մեր կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեսուրսներն անհամեմատելի են: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում պահպանվող բիզնեսի եւ քաղաքականության միաձուլումը թույլ չտվեցին մեզ երկրորդ քաղաքական ուժը դառնալ»,- ընդգծեց նա:

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը

Posted by Edmon Marukyan on Sunday, December 16, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ