1000 մահճակալով հիվանդանոցը կառուցվել է 2 օրում

Ընդամենը 48 ժամում դատարկ տարածքում Չինաստանի իշխանությունը 1000 մահճակալով հիվանդանոց է կառուցել: Կորոնավիրուսի վարակակիրների համար առաջին հիվանդանոցը բացվել է Ուհան քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքում:

Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերահսկելու նպատակով:

Ըստ վերջին տեղեկությունների՝ ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 6000-ի, որից 110-ն ապաքինվել են։ Միայն վերջին 1 օրում գրանցվել է մահվան 26 դեպք։ Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 132-ի, որից 125-ը՝ Հուբեյ նահանգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ