«Թավշյա հեղափոխությունը մեծ քայլ է, որը պետք է պահպանել և չկորցնել»․ Ալեքսանդր Խաչատրյան

«Թավշյա հեղափոխությունն ազգային մեծ քայլ է, որը պետք է պահպանել և չկորցնել: Ինչ որ կատարվեց համազգային մեծ զարթոնք էր, ազգային գիտակցություն էր, որը ոտքի հանեց ամբողջ ազգը, ժողովրդին»,- «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասում է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը:

Անդրադառնալով հասարակական ու ներքաղաքական կյանքում մտահոգող խնդիրներին՝ դերասանը նշում է, որ շատ բան ունենք շտկելու, որովհետև շատ բան է բարոյալքված, խեղաթյուրված. «Ե՛վ բարոյական, և՛ նյութական առումով շատ բան ունենք անելու, բայց այդ ամենի համար ժամանակ է պետք»,-ասում է դերասանը:

Խաչատրյանը խոսելով իր անցած բեմական ճանապարհի մասին՝ նկատում է, որ երկու հանճարեղ երևույթի է պարտական՝ Վարդան Աճեմյանին և Մհեր Մկրտչյանին, որոնց ձեռքի տակ սովորել ու մեծացել է որպես դերասան և նրանց հետ շփվելու, աշխատելու երջանկությունն է ունեցել: «Վարդան Աճեմյանն ու Մհեր Մկրտչյանը մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա»,- ընդգծում է Ալեքսանդր Խաչատրյանը:

Նյութի աղբյուր՝ 24news.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ