«Բոլոր զենքերը գնել են մեր իշխանության օրոք՝ սկսած Վազգեն սպարապետից». Գալուստ Սահակյան

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԽ անդամները, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար կազմի, կուսակցական կառույցների ներկայացուցիչների, մի շարք աջակիցների և մարտական ընկերների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ