Հռոմի պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթում է Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների և հիվանդության դեմ պայքարի շուրջ գործադրվող ջանքերի հաջողության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ցանկանում եմ աղոթել մարդկանց համար, որոնք վարակվել են վիրուսով, որը տարածվել է Չինաստանում: Տեր, ընդունի՛ր կյանքից հեռացածներին, մխիթարի՛ր ընտանիքներին և աջակցի՛ր այն մեծ ջանքերին, որոնք արդեն ձեռնարկվում են չինական համայնքի կողմից համաճարակի դեմ պայքարում»,- ասել է Հռոմի պապը՝ հավատավորներին դիմելով ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ:

Հիշեցնենք, որ Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում բռնկված համաճարակի մասին առաջին անգամ հայտնի է դարձել դեկտեմբերի 31-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ