Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Նյութի աղբյուր՝ lurer.com

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ