Հայոց բանակը բանակ է դարձել պատերազմի բովում

Պատմությունը կերտում են հերոսները, իսկ հերոսները հասարակ մարդիկ են: Սովորական կենսագրությունով մարդիկ, ովքեր իրենց համար կապրեին՝ աշխատելով փոքր կոլեկտիվում, կնկարեին կամ տաքսի կվարեին, հաշվետվություններ կգրեին և չէին էլ պատկերացնի անգամ, թե ինչքան հերոսություն կա իրենց մեջ, եթե չլիներ պատերազմը:

Հայկական բանակը բանակ է դարձել հենց պատերազմի ընթացքում: Զինվորներ և սպաներ նույնպես պատերազմի ընթացքում են դարձել: Սկզբում, երբ ինքնաշեն զենքով դուրս էին գալիս պաշտպանելու իրենց հայրենիքն ու ընտանիքը, ուղղակի ընկերներ էին իրենց նման կամավորների հետ: Հետագայում, երբ պատերազմը շարունակում էր իր սև գործը, ենթարկվում էին նրանց հրամաններին, ում այդ պատերազմը դարձրել էր ավելի ուժեղ, համարձակ, դիմացկուն …

«Մեր ամենամեծ հարստությունը մեր զինվորներն են: Ավելի մեծ հարստություն այս երկիրը չունի, և չի կարելի նրանց ուղղակիորեն զոհել մի փոքր հողակտոր ազատագրելու համար: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունը այնպես կառուցեք, որ զոհեր լինեն հնարավորինս քիչ: Շատ քրտինք, քիչ արյուն», — ասում էր Լեոնիդ Ազգալդյանը՝ ընդգծելով ցանկացած բանակի համար ամենակարևորը՝ «մարդկային կյանքն արժեք է»: Այսօր Լեոնիդ, Աշոտ, Մոնթե… Վարդան, Դավիթ, Արմեն… Սամվել, Մհեր, Տիգրան… զոհվել են: Նրանք մեզ հետ չեն ֆիզիկապես, սակայն այն, հանուն ինչի նրանք մահացել են, շարունակում է ապրել:

Հայ զինվորի հպարտ քայլքը շքերթին, երեխայի բարձր ծիծաղը, ղարաբաղյան գյուղում խաղաղ հայկական խոսքը, Գանձասարում զանգերի ղողանջը. այս բոլորը բոլոր նրանց կենդանի հիշատակն են, ովքեր զոհվել են մեր ապրելու հնարավորության համար: Ցավոք սրտի, հազարավոր զոհվածներ կան: Բարեբախտաբար հազարավոր հերոսներ կան: Եվ միայն նրա համար, որ մենք ունենք ձեզ, ձեր օրինակը, ձեր խոսքերը, ձեր կերպարը, մենք գիտենք. մենք ունենք պատմություն, որից պետք չէ ամաչել: Եվ այդ պատմությունն ունի ապագա:

Երջանիկ ապագա, որի մասին մենք երազել ենք…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ