Կորոնավիրուսը հատել է Չինաստանի սահմանը․ զգոն եղեք

Չինաստանից դուրս գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսի 37 դեպք, հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Չինաստանի սահմաններից դուրս 37 դեպքերի թվում երեքը հայտնաբերվել են նախնական ախտանիշների բացակայությամբ», – հայտնել են կազմակերպությունից:

Ընդգծվում է, որ Չինաստանից դուրս հիվանդացողների միջին տարիքը 45 տարեկան է: Հիվանդների շրջանում 274 տարեկան մարդիկ են: Տղամարդիկ կազմում են հիվանդների 71% -ը:

Չինաստանից այլ երկրներ մեկնել է 36 հիվանդ, այդ թվում 34-ը՝ Ուհանից, կամ կապեր է ունեցել այդ քաղաքում գտնվող հիվանդների հետ: Մի դեպքում վիրուսի փոխանցումը տեղի է ունեցել Վիետնամում ընտանիքի անդամների միջև:

Աշխարհում հիվանդության տարածման ռիսկը համարվում է բարձր, իսկ Չինաստանում տարածման մակարդակը՝ շատ բարձր:

Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի ավելի քան 4,6 հազար դեպք: 106 մարդ մահացել է: Բացի Չինաստանից, դեպքեր են հայտնաբերվել ևս 14 երկրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ