Հայազգի ջազային երգչուհի Դիանա Դիկովսկին հրավեր էր ստացել ուկրաինական ամենավարկանիշային նախագծից:
«Голос Страны»մրցույթի նախնական լսումները հաջողությամբ հաղթահարած երգչուհին կույր լսումներ փուլում հայերենով ու դուդուկի ուղեկցությամբ ներկայացրել էր «Դլե Յաման» հայտնի ստեղծագործությունը:
«Երբ առաջարկվեց այդ երգը կատարել, ես շատ հուզվեցի, ինձ համար մեծ պատիվ էր, բայց հասկանալի էր, որ նաև մեծ պատասխանատվություն էր: Նախ երգը այն հնարավորությունը չուներ, որ ես իմ ձայնային տվյալները ցույց տայի, իսկ ես մասնակցում էի մրցույթին, հետևաբար, ինձ մնում էր այնպես ելույթ ունենալ, որ հուզեի ժյուրիի անդամներին:
Երգն իմ կողմից ներկայացվեց դուդուկի հնչյունների ներքո: Հպարտությամբ կարող եմ ասել, որ ստացվեց, ես մի պահ փակեցի աչքերս ու մոռացա, որ մրցույթի եմ մասնակցում և միայն վերջում նկատեցի, որ ժյուրիի անդամները շրջվել են»,-ասաց Դիանա Դիկովսկին: