Բերման են ենթարկել նաև Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր, այսօր ոստիկանություն բերման ենթարկված Նարեկ Մալյանի պաշտպանությունը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բերման են ենթարկել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին ու Արթուր Դանիելյանին:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաև Կոնստանտին Տեր-Նակալյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ