Քարվաճառում զինծառայողների 32 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Այսօր Քարվաճառում տեղի է ունեցել զինծառայողներին բնակարանների հանձնման արարողություն, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, Հայոց բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զինծառայողներ:

Շահագործման է հանձնվել նախարարության միջոցներով հիմնանորոգված շենք: 32 զինծառայողների ընտանիքներ տոնել են բնակարանամուտը: Shantnews.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ վաղուց են սպասել այս օրվան, ի վերջո իրականություն է դարձել նրանց երազանքը:

Նրանցից ոմանք ստացել են մեկ, մյուսները` երկու սենյականոց բնակարաններ, այնինչ, ընտանիքները մեծամասամբ բազմազավակ են, կարծիք են հայտնել, որ լավ կլիներ` ավելի մեծ բնակարաններ հատկացվեին: Նրանք նաև իրենց շնորհավորանքներն են հղել հայ ժողովրդին Հայկական զինված ուժերի կազմավորման առիթով:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ