«Բանակի օրը այս կարգախոսն առանձնահատուկ է հնչում՝ դուխով, ժողովուրդ ջան, դուխով». վարչապետ Փաշինյան

Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ բոլորիս ունեցած հպարտությունը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա ու ամեն տարվա հետ ավելի աճելու է իրար հետ աշխատանքով: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 28-ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզի Մեղամասար խոշորացված համայնքում հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հպարտությունը աճում է մեր երեխեքին մեր փոխանցած արժեքներով, մեր անցյալի ու ապագայի նկատմամբ մեր հավատարմությամբ, մեր ինքնության նկատմամբ մեր հավատարմությամբ: Բանակի օրն առաձնապես այս կարգախոսն առանձնահատուկ է հնչում՝ դուխով, ժողովուրդ ջան, դուխով»,-ասաց Փաշինյանը:

Նա ներողություն խնդրեց, նշեց, որ շտապում են, պետք է հասնեն Վարդենիս:

Համայնքում հյուրասիրություն էին կազմակերպել, վարչապետը բաժակ բարձրացրեց բանակի օրվա առթիվ:

Այցելել եմ Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։ Չնախատեսված կանգառ եմ կատարել Գեղամասար համայնքում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, January 28, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ