««Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ ևս մեկ կարևոր ծրագիր կայացրեցինք․․․»․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Եվս մեկ կարևոր ծրագիր կայացրեցինք !!!
Զինվորի տան «Մեկ պատուհան»-ի մասին պատմում են մեր Հերոսները և աշխատակիցները։
Նշեմ, որ «Մեկ պատուհան» ծրագիրը մեզ հաջողվեց կյանքի կոչել «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմից հետո մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորների  բուժումն արտերկրում կազմակերպելու անհրաժեշտություն կար, քանի  որ  Հայաստանում գործող վերականգնողական կենտրոնները  համապատասխան հագեցվածություն չունեին:

Մասնագետները կամավորական սկզբունքով զինվորական հոսպիտալ գնացին, սկսեցին աշխատել վիրավոր զինվորների հետ: Շատերի համար զարմանալի արդյունքներ գրանցեցին: Նման արդյունքներն օրակարգային դարձրին Հայաստանում հատուկ զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի հիմնումը, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ շատ դեպքերում կանխել հաշմանդամության առաջացումը:

Գաղափարն աստիճանաբար իրականություն դարձավ համաժողովրդական ջանքերով, ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ 1-ին հիվանդանոցը:

<<Մեկ պատուհան>>

Եվս մեկ կարևոր ծրագիր կայացրեցինք !!!Զինվորի տան «Մեկ պատուհան»-ի մասին պատմում են մեր Հերոսները և աշխատակիցները։Նշեմ, որ «Մեկ պատուհան» ծրագիրը մեզ հաջողվեց կյանքի կոչել «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ «Իմ քայլը» հիմնադրամ — My Step Foundation Haykuhi Minasyan

Posted by Արմեն Մուրադյան/ Armen Muradyan on Monday, January 27, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ