Պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Արթուր Վանեցյանը երբևիցե դժգոհել է գործող իշխանություններից, նշել է, որ մտքերի փոխանակություն մշտապես եղել է.
«Մշտապես եղել է իմ զարմանքը: Նախ այդ խոսակցություններին լուրջ չէի վերաբերվում, բայց հետագայում հասկացա, որ տեղի էր ունենում այն, ինչի մասին հիմա խոսվում է, այն որ քաղաքական դաշտ մտնելու փաստացի հավակնություն կա: Ցավով եմ վերաբերվում, քանի որ պարոն Վանեցյանն ամենաուժեղ քաղաքական թիմի անդամը դառնալու ու մնալու հնարավորություն ուներ, որը բաց թողեց»,- ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած հիբրիդային հեղաշրջման մասով Սիմոնյանը ասել է, որ դեռ շատ անուններ կհնչեն, միգուցե եւ զարմանալի:
«Բայց վստահեցնում եմ, որ բոլոր փորձերը ջախջախվելու են, քանի որ Հայաստանում նրանք ունեն միայն մեկ գործիք՝ փողը: Չի ստացվելու Հայաստանում փողով իշխանություն վերցնել: Փողով գնված բանախոսներին ՀՀ քաղաքացին չի ներելու»,- ասել է նա:
Սիմոնյանը նաև հաստատել է այն, որ ժամանակին ինքն է առաջարկել Արթուր Վանեցյանի թեկնածությունը. «Բայց որոշումը կայացրել է վարչապետը»:
ԱԺ փոխնախագահը չի զղջում, սակայն ցավում է, որ հիմա այսպիիս իրավիճակ է ստեղծվել:
Նյութի աղբյուր՝ news.am