«Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ»․ այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, 1947թ.-ին ընտանիքի հետ հայրենադարձել է: 1960թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան:

1967-86թթ.-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում , 1992-95թթ.-ին՝ ռեկտոր: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները:

Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Մաեստրոն՝ Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ Mp3-ի «Սկսում ենք»  հնչյունների ներքո:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ