Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են

Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են: Այս մասին այսօր` հունվարի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը:

«Անցած տարի միայն ներմուծվել է 200 հազար մեքենա, ինչը խայտառակ մեծ թիվա Հայաստանի նման փոքր երկրի համար եւ բնական է, որ Հայաստանում, ոչ այդքան պահնաջարկ է եղել մեքենաների, ոչ էլ այդքան վճարունակ մարդ կա, որ էդ բոլոր ավտոմեքենաները գնեն: Այդ մեքենաները հիմնականում ներմուծվցել են հետագայում վաճառելու նպատակով եւ այս, Ղազախստանից եւ շատ այլ երկրներից մարդիկ էին եկել այդ մեքենաները ձեռք բերելու համար, սակայն եթե 50 տոկոսը արտահանվել է, 50 տոկոսն էլ մնացել է, ինչը լուրջ խնդիր է բոլոր տեսանկյուններից, որովհետեւ նախ էդ մարդիկ են տուժելու, որ ներմուծել են մեքնենաները, երկրրոդ նրանք շատ էժան գներով վաճառելու են մեքենաները` որպեսզի վարկային պարտավորությունները կատարեն: Դա կբերի ավտոմեքենայի շուկլայի փլուզման, այսինքն ավտոմեքեննաերի գները կտրուկ կնվազեն, այսինքն լավ նորություն է ավտոմեքենա ձեռք բերել ցանկաղցողնմերի համար եւ վատ նորություն վաճառողների համար:

Եթե Ղազախստանի քաղաքացիները եկել են ու փորձել են Հայաստանից ավտոմեքենա տանել Ղազախստան՝ չիմանալով իրենց օրենսդրությունը, վաճառողը կարող է չիմանալ, որովհետև նա մեքենան վաճառում է ու այն երկրից դուրս է գալիս: Այստեղ ես Հայաստանի օրենսդրության խախտում չեմ տեսնում»,-ասաց նա:

Արեն Ապիկյանը նշեց, որ պետական մարմինները կարող էին կանխատեսել ու զգուշացնել ՀՀ քաղաքացիներին, որ Ղազախստանի քաղաքացիների հետ նման գործարքները կարող են հանգեցնել լուրջ խախտումների։

«Դա կարող է պրոբլեմներ բերել նաեւ միջպետական հարաբերություններում, դատական հայցեր ներկայացնել եւ այլն»,-ասաց նա:

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ