Անդրանիկ Մակարյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել

ՀՀ նախագահի հրամանագրով` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

Այս մասին հրամանագիրը այսօր հրապարակվել է նախագահի կայքում։

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Արտավազդի Մակարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- նշված է հրամանագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ