«Զիտան և Գիտան»,հնդկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռամեշ Սիպպին: Վարձույթ է հանվել 1972 թվականին և գրավել է առաջին տեղը, որպես այդ տարվա ամենաբյուջետային ֆիլմ: Ֆիլմը մեծ ճանաչում է գտել նաև ԽՍՀՄ-ում: Կինոնկարը պատմում է երկվորյակ քույրերի մասին, որոնք բաժանվել են մանուկ հասակում։
Սաստիկ տեղատարափ անձրևի ժամանակ ընտանեկան զույգը կանգ է առնում մոտակա խրճիթում, որը պատկանում էր գնչուներին:
Քանի դեռ տղամարդիկ գտնվում են բժշկի փնտրտուքի մեջ՝ սկսվում է կնոջ ծննդաբերությունը: Առավոտյան, երբ ամուսինները փոքրիկին գրկած գնում են տուն, պարզվում է, որ ծնվել են երկվորյակ աղջիկներ, բայց տանտեր գնչուհին աղջիկներից մեկին պահել է իրեն։
Հարազատ ծնողներն աղջկան անվանում են Զիտա, իսկ որդեգիրները՝ Գիտա։