Ավագանու անդամը մանդատը վայր կդնի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը և կից գրել.

«Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից և այսօր ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել այս հարցը քննարկելու համար:

Մեզ մասնավորապես մանրամասներ են հայտնի դարձել ներսում ընթացող քննարկումներից: Մեր տեղեկություններով՝ բոլորն էլ դատապարտել են տեղի ունեցածը, բայց ոչ բոլորն են կողմ՝ նրան մանդատից զրկելուն:

Քիչ առաջ  հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ