Քոբի Բրայանտի վթարված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել

Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանտի վթարված ուղղաթիռի օդաչուն եղել է Արա Զաբոյանը, ով ևս մահացել է:

Ուղղաթիռում եղել է 8 ուղևորներ, որոնք բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել առավոտ շուտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ NBA լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

Քոբի Բրայանթը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ