Նպաստ կստանա այն ընտանիքը, որում յուրաքանչյուր անդամի հաշվով եկամուտը 60 հազարից պակաս կլինի

«Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում 1001 ընտանիքի փորձել են օգնել հաղթահարել աղքատությունը՝ տալով անասուն, անասնակեր, ապահովելով անասնաբույժի ծառայությունը և անհրաժեշտ խորհրդատվությամբ՝ միաժամանակ չզրկելով անապահովության նպաստից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն այն աղքատ ընտանիքին, որը դիմել և հաշվառվել է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և բավարարում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված`մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00-ից:

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00 միավորից:

Սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ է:

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից:

Ընտանեկան նպաuտի բազային մաuը սահմանվել է 18000 դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ