Տեխնիկական խափանում է տեղ ունեցել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում:

«Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է գրառման մեջ:

Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ…

Posted by Երևանի Մետրոպոլիտեն on Saturday, January 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ