«Էդ կամազները կարո՞ղ է Հայկ Մարությանը իրա պապի համար է առել․ էդ քաղաքին է ծառայում»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատարների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին Էդմոն Մարուքյանի հայտարարություններին նշել է, որ ՀՀ օրենսդրությամբ քաղաքապետարանի տիրույթում գտնվող հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորությունը պատկանում է Երևանի ավագանուն:

«Կարո՞ղ է Հայկ Մարությանն այդ «ԿամԱԶ»-ներն իր պապի համար է առել: Ժողովրդավարական երկրներում կա նման պրակտիկա: Այո՛, ես էլ եմ ընդունում, որ պետք է հարցը կանոնակարգել:

Ես ցավում եմ, որ պարոն Մարուքյանը չի կարողանում տարբերել: Պարոն Մարուքյանը ոնց որ թե տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չի, ես էլ Սերժ Սարգսյանը չեմ: Չի կարելի ժողովրդի վստահությունն ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ