«Ասի գամ մի քիչ ցրվեմ, մեկա ԱԺ-ն ամենալավ ցրվելու տեղնա». Հովհաննես Դավթյանի նոր տեսանյութը

Դերասան ՀովհաննեսԴավթյանը նոր տեսանյութ է հրապարակել ԱԺ-ի լուծարման և սպասվող ընտրությունների մասին:

Հիշեցնենք որ Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն արձակվում է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովը և նշանակվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է նախագահի հրամանագրում:

 

Spread the love
  •   
  •   
  •   
  •