«Դուրս ցատկեց ջրից և պարանոցիս մեջ խրվեց». Ասեղ-ձուկը հարձակվել է տղայի վրա և ․․․

Ձկնորսության ժամանակ ինդոնեզացի մի պատանու վրա ասեղ-ձուկ է հարձակվել, գրում է BBC-ն:

16-ամյա Մուհամմադ Իդուլը դպրոցական ընկերոջ հետ ձկնորսություն անելիս է եղել, երբ 75 սանտիմետր երկարությամբ ասեղ-ձուկը դուրս է ցատկել ջրից և խրվել նրա պարանոցի մեջ: Պատանու պարանացում հայտնված ձկան լուսանկարները տարածվել են ողջ աշխարհով:

5 օր անց նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Ընկերս նավակը վարում էր առջևից, ես՝ հետևից, լողափից մոտ 500մ հեռավորության վրա էինք, որ ընկերս միացրեց լապտերը: Եվ հանկարծ մի ասեղ_ձուկ դուրս ցատկեց և խրվեց պարանոցիս մեջ»:

Դրանից հետո տղան նավակից ընկել է ծովը: Իսկ պարանոցում գտնվող ձուկը շարունակում էր շարժվել՝ փորձելով ազատվել: Մուհամեդը ձեռքով բռնել է ձկանը, որ չշարժվի, ինչից հետո նա և ընկերը հրաշքով հասել են լողափ: Այնուհետև տղայի հայրը նրան տարել է հիվանդանոց, որտեղ էլ պարանոցից հեռացրել են ձկանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ