«Ինչպես հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից զինվոր որդուն չուղարկի, հնարավոր չէ»․ Փաշինյան

Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ․․․

Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Մարտական դիրքեում դեռ հին, պետական համակարգն է, բայց սննդակարգն ընդլայնվել է։ Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլ նաև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չնախատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,-նշեց նա:

Վարչապետը նշեց, որ շոր և կոշիկ զինվորին ուղարկելու խնդիրը դեռ 100 տոկոսով լուծված չէ․

«Ես երբ մի անգամ գրել էի, որ այս ծրագրի արդյունքում ծնողների հանձնուքների ծավալն է նվազում, արձագանքներ էին լինում՝ բա ասում էիք՝ հաձնուք պետք է չլինի։  Ասենք ես զարմանում եմ էլի՝ ինչ պայմաններով է հնարավոր հայ մայրիկին համոզել, որ իր փակած մուրաբայից իր զինվոր որդուն չուղարկի, հնարավոր չի այդպիսի բան։ Խոսքը դրա մասին չէ, խոսքն այն մասին է, որ մեր այս ծրագրի նպատակն է, որ մեր սիրելի ծնողները․․․ ես ընդդիմադիր ժամանակ ԱԺ ամբիոնից քանի անգամ ասել եմ՝ արժանապատիվ պետությունը զինվորին կտանի բանակ, հետո ծնողին կասի՞ դե արի քո զինվորին սապոգ, շոր, սնունդ առ, էս առ, էն առ։ Ես չեմ ասում, որ այդ խնդիրը 100 տոկոսով լուծվել է։ Ես ասում եմ, որ այս խնդիրը մեծ քայլերով լուծվում է։  ՊՎԾ-ին ես հատուկ հանձնարարություն եմ տվել, նաև պաշտպանության նախարարին,նաև ԳՇ պետին, որ այս պրոցեսը պիտի իրականացվի ամենախիստ վերահսկողության ներքո»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ