UFC-ի մարտիկը միաժամանակ մենամարտել է երկու աղջկա հետ և հաղթել

Խառը ոճի ամերիկացի մարտիկ (MMA) Հրանտ Դոուսոնը համաձայնել է մենամարտել իր ընկերուհու՝ Էլլի Վեգմանի (նաեւ մարտիկ) եւ նրա ընկերուհու՝ Լաուրա Սանկոյի հետ: Տեսանյութը հրապարակվել է Սանկոյի Twitter-ի էջում:

25-ամյա Դոուսոնը մենամարտ է սկսել միանգամից երկու մրցակիցների հետ եւ հաղթել է: «Հրանտը հայտարարեց, որ կարող է հաղթել երկու հոգու եւ պարզվեց՝ ճիշտ է»- տեսանյութին կից գրել է Սանկոն:

Դոուսոնը հանդես է գալիս UFC-ի բացարձակ մարտական առաջնությունում: Ամերիկացին ունի 14 հաղթանակ եւ մեկ պարտություն MMA-ի կանոններով:

Վեգմանը դեռ հանդես չի եկել պրոֆեսիոնալ MMA-ում։ Նրա հաշվին երկու սիրողական մենամարտ կա՝ մեկ հաղթանակ և մեկ պարտություն։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ