«Ուղարկվել է համապատասխան տեղը». Փաշինյանը` Հրայր Թովմասյանի հետ ունեցած հարաբերությունների մասին

Վարչապետին ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին Հրայր Թովմասյանի այն դիտարկման մասին, որ ինքը վարչապետից զգուշացումներ է ստացել, որ եթե հրաժարական չտա, քրեական հետապնդումներ կսկսվեն: Վարչապետը զարմացավ, որ Թովմասյանը նման բան է ասել:

«Ես ձեզ ասեմ ավելին. 2018թ-ից սկսած, մայիսից սկսած, սկզբում ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով` «ես եմ այս Սահմանադրության հեղինակը և ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք իրար հետ կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր …

Նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո´չ ունեցել եմ, ո´չ ունեմ, ո´չ էլ կունենամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը կունենա Սահմանադրական դատարան»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ