Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ 100 նոր փաստ նոր Հայաստանի մասին ներկայացնելիս հայտարարել է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։
«Արձագանքում են, ասում են՝ «արա, դե էսի թատրոն ա էլի», մի հատ կարա՞ք բացատրեք՝ ի՞նչն ա թատրոն, վկային կանչել են, վկան գնացել ա քննիչի սենյակ, ինչպես ՀՀ բոլոր վկաները, նստել է քննիչի սենյակում, հարց ա տվել պատասխանել է, ստեղ թատրոնը ո՞րն է․․․ Սա թատրոնի հարց չի, սա արժեքի հարց ա», — ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ սելֆին, որ արվել է քննիչի սենյակից, հաճույքի համար չի արվել։
«Արվել է նրա համար, որ էն մյուս պաշտոնյաները, ում հրավիրում են իրավապահ մարմիններ, վեր կենան, գնան, պռոբլեմ չսարքեն, չմիջնորդեն, որ լավ, թող քննիչը գա, իմ սենյակում հարցաքննի», — ասել է վարչապետը։
«Ի դեպ, երեկ էլ ինձ հրավիրել են ՀՔԾ, չգիտեմ՝ էդ մասին եղե՞լ է ինչ-որ տեղեկատվություն, և ՀՔԾ-ում հարցաքննվել եմ և շատ հետաքրքիր արձագանք է եղել։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստի 91-րդ կետում նշված է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել։
«Պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ կատաստրոֆա է, բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա, նկատի ունեմ քյարփինջ դեմքի արտահայտությունը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։