«Սիրո կայարանում». Երգում է Սասուն Միքայելյանը

Սասուն Միքայելյանը մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։

Խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները։

«Ես հպարտ եմ, որ դուք էս տարիների իմ չարչարանքը գնահատեցիք ոչ թե որպես Միքայելյան Սասուն, այլ որպես զինվոր, որ մեր երկրում հավատք կա, սրբություն կա, որ մեր երկրում տղերք կան, որոնք երբեք սրբապիղծ չեն դառնա՝ անտեսելով գումարը, պաշտոնը, շահը։ Էսօրվա հաղթանակը մեր մարզի հպարտությունն է, առավելությունը, որ մեր մարզով մենք կարողացանք Հայաստանի հանրապետությանը ապացուցել, որ «Mы не нищие, понимаете ребята?», մենք կարանք երկրում դեպի լավը ուղղություն պահենք»,– խնջույքի ժամանակ ասել է Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզում ստացել է 31739 ձայն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ