Արթուր Թորոսյանը գնացել էր «Էրեբունի պլազա»՝ չստացած աշխատավարձի հետևից․ նոր փաստեր

Ռոբերտ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Factor TV-ն այսօր եղել է Արտաշատում, որտեղից Էրեբունի պլազա ներխուժած անձն է։

Նրա մոր գործընկերուհին պատմել է, որ Արթուր Թորոսյանը գնացել էր Էրեբունի պլազա՝ չստացած աշխատավարձի հետևից, ում փորձել է գտնել, աշխատավարձը նա պիտի տար։ Երեկ համատարած լուրեր էին տարածվել, թե զինված տղամարդը փնտրել է Քոչարյանի գրասենյակը։ Թե ինչ աշխատանքի դիմաց պիտի գումար ստանար, մնում է միայն գուշակել։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։

Factor TV-ն այսօր եղել է Արտաշատում, որտեղից Էրեբունի պլազա ներխուժած անձն է։ Նրա մոր գործընկերուհին պատմել է, որ Արթուր…

Posted by Robert Ananyan on Friday, January 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ