Մայթով երթևեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են

Հունվարի 23-ին մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում մի մեքենա երթևեկել էր մայթով։
Նույն օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են մեքենան և վարորդին։

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և վարորդի նկատմամբ կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ