«Էդ զե՞նք եք բերել ԱԺ դահլիճ». Արարատ Միրզոյանը՝ Գորգիսյանին

Մեզ մեղադրում եք, որ հին հռետորաբանության մեջ ենք մնացել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով իմքայլականներին՝ գրպանից հանելով բումերանգը:

«Սա կոչվում է բումերանգ: Եթե սա սենց շպրտում ես, հետո հետ է գալիս»,- ասաց նա:

«Էդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի նիստերի դահլիճ»,- հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»,- պատասխանեց Գորգիսյանը:

Նյութի աղբյուր՝ armlur.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ