Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝ 31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարատ Սամվելի Միրզոյանն է:
Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն:
Այս թեկնածուներից որևէ մեկը 2018-ին ՀՀԿ ցուցակով չէր առաջադրվել, իսկ ՀՀԿ-ից ամենաշատ ձայն հեղափոխությունից հետո անցկացված արտահերթ ընտրություններին հավաքել է կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ 4 հազար 87 ձայն, ապա ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ 2 հազար 660 ձայն, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ 2 հազար 583 ձայն, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ 2 հազար 396 ձայն, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ 1 հազար 961 ձայն, Էդուարդ Շարմազանովը՝ 1 հազար 663 ձայն։