Կարո Փայլանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է regionmonitor.com -ը։

Կազմակերպությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը։

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, ռազմական միջամտությունը հարևան ինքնիշխան պետություններ մասնավորապես Իրաքում և Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունները։ Այսօր նա այն եզակի մարդկանցից է, ով ստանձնել է տարածաշրջանի մարդկային արժեքները ինչպես նաև կրոնական և էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատասխանատվությունը», — ասվում է կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Կարո Փայլանը 2019թ. նույնպես առաջադրվել էր Նոբելյան մրցանակի։

Նյութի աղբյուր՝ .shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ