«Արփինե և 3 հրացանակիրները». Աշոտյանը լուսանկար է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար՝ իր, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ:

Աշոտյանն իր լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ:

Հիշեցնենք, որ օրերս Աշոտյանը գնահատական էր տվել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություներին, նա մասնավորապես ասել էր.

«Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:

Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճմնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%:

Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդական պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ